Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանի՝ վի­ճակախաղերի մասին նախագիծը պատահական չի ներկայացվել. «Իրավունք»

17 Ապրիլ, 2019 09:06
Ալեն Սիմոնյանի՝ վի­ճակախաղերի մասին նախագիծը պատահական չի ներկայացվել. «Իրավունք»

««Իրավունքի» տեղե­կություններով՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած «Վի­ճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (որով սահմանվում է, որ անմիջականորեն (խա­ղասրահի միջոցով) տոտալիզատոր և ավտոմատացված սարքավորումների միջոցով, վի­ճակախաղ կարող է կազմակերպ­վել միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ, Մեղրի քաղաքներում), ամենևին էլ պատահական չէ: Ըստ շրջանառվող լուրերի՝ պարոն Սիմոնյանը իր այս նախագծով փոր­ձում է հետագայում ճանապարհ հարթել հեղափոխության օրերին քայլած որոշ գործարարների դաշտ մտցնելու համար:

Հիշեցնենք, որ վերոհիշյալ օրենքի նախագիծը կյանքի կոչվելուց հետո հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր այսօր աշխատում են տարբեր նմանատիպ կենտրոններում, կանգ­նելու են գործազրկու­թյան առաջ: 

Եվ ահա, ըստ աղբյուրի, նման վի­ճակախաղի կետերում աշխատող անձինք սպասում են կառավա­րության դիրքորոշմանը. «Եթե կա­ռավարությունը որոշի, որ պետք է Ալեն Սիմոնյանի նախագիծը հավա­նության արժանանա, ուրեմն նշա­նակում է, որ մենք կմնանք գործա­զուրկ: Այդ դեպքում մենք դուրս ենք գալու փողոց ու մեր բողոքի ձայնը բարձրացնելու ենք: Հենց վարչա­պետն է մեզ մեր իրավունքները փո­ղոցում պաշտպանելու ձևը սովո­րեցրել»,- մեզ հետ զրույցում ասաց խմբագրություն ահազանգած քա­ղաքացին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին