Կարևոր իրադարձություններ

Նորաթուխ իշխանավորները ճոխ-ճոխ ճառեր ու կենացներ կասեն․ Շարմազանով

16 Ապրիլ, 2019 17:52
Հեղինակ՝ Էդուարդ Շարմազանով
Նորաթուխ իշխանավորները ճոխ-ճոխ ճառեր ու կենացներ կասեն․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ՀՀ Ոստիկանության օրն է: ՀՀ ոստիկան լինելը պատիվ է, կոչում և առաքելություն:

Նորաթուխ իշխանավորները ճոխ-ճոխ ճառեր ու կենացներ կասեն:
Դրանք գրոշ չարժեն, քանի որ Փաշինյանի իշխանության օրոք ՊՊԾ գնդի դեմ ահաբեկչական գործողության մասնակիցներին կալանքից ազատեցին:

Իմ կարծիքով՝ դա Հուդայի մատնության նման մի բան էր ոստիկանության ու պետության նկատմամբ:

Իմ հերոսը գնդապետ Վանոյանն է: 
Բարի ու անփորձանք ծառայություն տղերք:

Հ.Գ. Ի դեպ, վաղը Հուդայի մատնության ու դավաճանության չորեքշաբթին է:
Տեսնես՝ քանիսը գլխի կընկնեն, որ նաև իրենց օրն է:

Հ.Հ. Գ. Օտարերկրյա գործակալներից ի՞նչ կա:»

 

Լրահոս

Դիտել ավելին