Կարևոր իրադարձություններ

Քաղաքացի է վթարի ենթարկվել

16 Ապրիլ, 2019 16:37
Քաղաքացի է վթարի ենթարկվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 16-ին, ժամը 12:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացին վրաերթի է ենթարկվել եւ հայտնվել շենքի նկուղային հարկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Mitsubishi Lancer մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ վրաերթի ենթարկել քաղաքացի Ս.Հ.-ին (ծնված 1948 թ.): Վերջինս աստիճաններով գլորվել եւ ընկել է շենքի առաջին հարկում գտնվող նկուղը:

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել նկուղից եւ պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ս.Հ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

 

Լրահոս

Դիտել ավելին