Կարևոր իրադարձություններ

Տավուշի մարզպետը զարմացել է՝ ինչու են քաղաքի կենտրոնում շուկա կառուցում. «Փաստ»

16 Ապրիլ, 2019 09:39
 Տավուշի մարզպետը զարմացել է՝  ինչու են քաղաքի կենտրոնում շուկա կառուցում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Դեռևս նախորդ իշխանությունների օրոք Նոյեմբերյանում սկսվել են շուկայի կառուցման աշխատանքները, ինչի սուր անհրաժեշտությունը քաղաքում մշտապես զգացվել է: Արդեն իսկ մեծ աշխատանքներ են կատարվել, հերթը հասել է բյուջեից հերթական ֆինանսավորմանը:

Եվ ահա, «Փաստ» թերթի տեղեկություններով, Նոյեմբերյան է այցելել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և զարմացել, թե ինչու են քաղաքի կենտրոնում շուկա կառուցում, իրականում այդ տարածքը շատ հարմար կլիներ սրճարանի կամ ժամանցի այլ վայրի համար: Տեղացիները պնդում են, որ իրականում շուկայի համար քաղաքում ավելի հարմար տարածք պարզապես չկա:

Մեր աղբյուրների պնդմամբ, հիմա Նոյեմբերյանում անորոշ ու սպասողական վիճակ է. զգալի ծախս ու աշխատանք է արված, և այս դեպքում ինչքանո՞վ է խելամիտ արդեն գրեթե պատրաստ շուկան քանդել ու տեղափոխել քաղաքի ծայրամաս՝ դրա փոխարեն որևէ սրճարան կառուցելու նպատակով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին