Կարևոր իրադարձություններ

Պյոտր Պորոշենկոն ողջույններ է փոխանցել Նիկոլ Փաշինյանին

14 Ապրիլ, 2019 19:42
Պյոտր Պորոշենկոն ողջույններ է փոխանցել Նիկոլ Փաշինյանին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում, որտեղ պետք է կայանար Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքով առաջատար թեկնածու Վլադիմիր Զելենսկիի հետ բանավեճը, պատասխանել  է լրագրողների հարցերին:

Պատասխանելով հայ լրագրողի հարցին՝ Ուկրաինայի գործող նախագահը ողջույններ է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նշել, որ Ուկրաինայի և Հայաստանի համագործակցությունը տեսնում է մի շարք ոլորտներում: 

«Մենք արդեն բազմիցս հանդիպել են միջազգային համաժողովների ժամանակ: Ցանկանում եմ ընդգծել, որ Ուկրաինայի նախագահը լիովին աջակցում է Հայաստանի նոր վարչապետի բարեփոխումների ծրագրին: Վստահ եմ, որ մեր հարաբերությունները մեծ ներուժ ունեն, մենք, առաջին հերթին, մեր համագործակցությունը տեսնում են տնտեսական ոլորտում, մարդկանց միջև շփման, ինչպես նաև մշակութային համագործակցության ոլորտում: Անկեղծորեն ցանկանում եմ, որ պարոն Փաշինյանի մոտ ամեն ինչ ստացվի»,- ասել է Պորոշենկոն:

Անդրադառնալով Ուկրաինայում հայկական սփյուռքի հարցին՝ նա վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի հայ քաղաքացիներն իրենց զգում են ինչպես տանը:

 

Լրահոս

Դիտել ավելին