Կարևոր իրադարձություններ

Ստորագրահավաք՝ Լեոնիդ Ազգալդյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու պահանջով

12 Ապրիլ, 2019 19:35
Ստորագրահավաք՝ Լեոնիդ Ազգալդյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու պահանջով

Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանին  Ազգային հերոսի կոչում շնորհելու պահանջով այսօր՝ ապրիլի 12-ին Ազատության հրապարակում ստորագրահավաք են անցկացրել մի խումբ քաղաքացիներ։

Քաղաքացիներն իրենց հետ բերել են ցուցապաստառ՝ Ազգալդյանի նկարով և նրա հայտնի «Սա Հայաստանն է, և վերջ» արտահայտությամբ։

Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է 1942 թ. Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։  1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երեւանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը եւ այն փայլուն ավարտել  ռադիոֆիզիկոսի մասնագիտությամբ։ Լեոնիդ Ազգալդյանը Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազատագրական մարտերին։

Հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ եւ վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Շահումյանի, այնուհետեւ՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ Սփյուռք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում եւ որի գլխավոր հրամանատարը մնաց մինչեւ իր կյանքի վերջը։ Զոհվել է1992թ. հունիսի 21-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ։

Հետմահու պարգեւատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

 

Լրահոս

Դիտել ավելին