Կարևոր իրադարձություններ

Կաթվածահար է. «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնն կարող է այս տարի չանցկացվել․«Ժամանակ»

12 Ապրիլ, 2019 08:16
Կաթվածահար է. «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնն կարող է այս տարի չանցկացվել․«Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի կարող է ընդհանրապես չանցկացվել:

«Ժամանակ» թերթը գրում է. «Հիմնադրամի ամենամեծ լոսանջելեսյան գրասենյակի աշխատանքները, ըստ էության, կաթվածահար են, քանի որ գրասենյակի մի շարք առանցքային աշխատողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել՝ չցանկանալով աշխատել նոր իշխանության հետ: Այս պատճառով հեռուստամարաթոնի նախապատրաստական աշխատանքները չեն իրականացվում:

Տպավորություն կա, որ Հայաստանի նոր իշխանությունը որոշել է հրաժարվել «Հայաստան» համահայկական հիմնադրամից՝ շեշտադրում կատարելով «Իմ քայլը» եւ «ժպիտների քաղաք» հիմնադրամների վրա:

Չնայած Աննա Հակոբյանի ամերիկյան այցը ցույց տվեց, որ այս հիմնադրամների նկատմամբ վստահությունն այնքան էլ բարձր չէ. խոստացված գումարը 1 մլն դոլարի շրջանակում է, բայց իրականում կհավաքվի ավելի պակաս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին