Կարևոր իրադարձություններ

«Սերժ Սարգսյանի քաղաքականության արդյունքում Ադրբեջանի դիրքերը բանակցություններում թուլանում էին»

11 Ապրիլ, 2019 10:39
Հեղինակ՝ Էդուարդ Շարմազանով
«Սերժ Սարգսյանի քաղաքականության արդյունքում Ադրբեջանի դիրքերը բանակցություններում թուլանում էին»

ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի  խոսնակ Էդուարդ շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, բացառվում է

2008-2018թթ. Հայաստանի Հանրապետության միջազգային և բանակցային դիրքերը Արցախյան կարգավորման գործընթացում ամրապնդվեցին:

Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի,ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները 5 հայտարարություն արեցին, որոնց համաձայն ճանաչվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրագործումը:

Վստահ, սառնասիրտ, առանց ավելորդ զգացմունքայնության, բայց միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանի վճռական քաղաքականության արդյունքում Ադրբեջանի դիրքերը բանակցություններում թուլանում էին:

Ալիևն ինքն էր դժգոհում, որ համանախագահներն իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:
Իսկ սա նշանակում է, որ, այո՛,Սերժ Սարգսյանի իշխանությունը հասել էր նրան, որ Ադրբեջանին ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը:
Սա է փաստը:

Հ.Գ. Իսկ Փաշինյանը շարունակում է իմ ու քո անել և հայտարարում սեփական կետից բանակցություն սկսելու մասին:
Շատ իզուր...»:

 

Լրահոս

Դիտել ավելին