Կարևոր իրադարձություններ

«Առինջ մոլում» ասես ահաբեկչական գործողություններ էին կանխարգելում.Իվետա Տոնոյան

10 Ապրիլ, 2019 20:12
«Առինջ մոլում» ասես ահաբեկչական գործողություններ էին կանխարգելում.Իվետա Տոնոյան

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները համապատասխան հագուստով, զրահավորված ներխուժել են տարածք և բառի բուն իմաստով՝ պարալիզացրել  տոնավաճառի աշխատանքները։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Նրա գնահատականով՝ ՊԵԿ աշխատակիցների գործողություններն այնպիսին էին, ասես՝ ահաբեկչական գործողություններ էին կանխարգելում:

«Մարդիկ  նաև բարոյահոգեբանական առումով չէին կարող աշխատել, քանի որ 50-ից ավել համազգեստով մարդիկ էին ներխուժել։ Նշվում էր, թե կար անանուն հաղորդագրություն, որ այդտեղ ինչ-որ թերացումներ կան, մասնավորապես՝ իբր տոնավաճառի տնօրինությունը վարձակալությամբ տրվող տարածքները մեկ քառակուսի մետրի համար ֆիքսվածից ավել գին են վերցնում: Դա բացարձակ սուտ է։ «Առինջ մոլ»-ում բոլոր գործարքները կատարվում են օրենքի տառին համապատասխան, այս մասով ապացույցներն արդեն տրված են»,- մեկնաբանեց Տոնոյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին