Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ՌՕՈւ ուղղաթիռները վարժանքներ են անում

09 Ապրիլ, 2019 11:34
Ադրբեջանի ՌՕՈւ ուղղաթիռները վարժանքներ են անում

Razm.info. Ապրիլի 8-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հարվածային ուղղաթիռները մարտական պատրաստվածության ծրագրի համաձայն մարտական կրակով թռիչքա–մարտավարական վարժանքներ են անցկացրել։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը։ Նշվում է, որ ուղղաթիռները մարտական կրակով ոչնչացրել են պայմանական հակառակորդի ցամաքային թիրախները, ինչպես նաև իրականացրել են պատերազմական տարբեր իրավիճակներում բոլոր ստորաբաժանումներին օդային կրակի աջակցության վարժանքներ։

Ադրբեջանի ՊՆ հրապարակած կադրերում երևում են վարժանքներին մասնակցող Մի–24Պ և Մի-35 հարվածային ուղղաթիռները։

 

Լրահոս

Դիտել ավելին