Կարևոր իրադարձություններ

ԼԳԲՏ համայնքին Հայաստանում օգտագործում են որպես շանտաժի գործիք. Վարդ Սիմոնյան

08 Ապրիլ, 2019 18:53
Հեղինակ՝ Վարդ Սիմոնյան
ԼԳԲՏ համայնքին Հայաստանում օգտագործում են որպես շանտաժի գործիք. Վարդ Սիմոնյան

ԼԳԲՏ քարոզչության ամենասուր հարուցիչը հենց հոմոֆոբիան է: Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ ով մեզ խանգարում է, նա էլ մեզ կօգնի: Սա հալածյալի դափնեպսակ է ԼԳԲՏ ակտիվիստի համար, որը ոչ միայն հավելյալ գրանտներ պոկելու շանս է / ուրեմն՝ քարոզչությունն ընդլայնելու հնարավորություն/, այլև՝ քաղաքական օրակարգ խուժելու գտնված հնարավորություն: Այս մասին իր Facebook-յան էջում գրում է հայտնի լրագրող Վարդ Սիմոնյանը:

«Այնպես որ ԼԳԲՏ հակաքարոզչությունը մասն է նրա PR-ի, այլ բան է, որ որոշները դրանով զբաղվում են կանխամտածված, առանձինները՝ անտեղյակությունից, իսկ քաղաքական ոչ անհայտ շրջանակներ էլ՝ ԼԳԲՏ համայնքին բացի սեռական շահագործումից օգտագործում են որպես շանտաժի գործիք:

Գոնե մենք՝ լրագրողներս, շատ լավ գիտենք մեկ անգամ և ոչ ամբողջական ցուցակով մամուլում թափահարվող այն հոմոսեքսուալների մասին, որոնք աներևակայելի կարիերայի հասան՝ մագլցելով իշխանական վերին օթյակների խորշերը՝ դառնալով նախկին ռեժիմի պալատական սերվիսը: Այդ սերվիսը գոյանում էր հենց հասարակության հոմոֆոբ դիրքավորման հաշվին, իրենց սեռական կողմնորոշման պատճառով հասարակությունից մերժվածներից ռեժիմը թրծում էր իսկական պալատական ինտրիգանների, սնում, դրսերում կրթում նրանց և ծառայեցնում բռնապետության շահերին:

Այնպես որ, հասարակության հոմոֆոբ տրամադրությունն այն ուղիղ ճանապարհն է, որը ԼԳԲՏ ներկայացուցչին դարձնում է ԱՅԼ և նրա չիրացված էներգիան ուղղում հանրության դեմ:Եվ որքան հանդուրժող է հասարակությունը, որքան քիչ է սևեռվում նրանց վրա, ավելի արդյունավետ է չեզոքացնում արտաքին և ներքին պատվիրատուների մութ խաղերի մեջ նրանց օգտագործելու վտանգը:

Վիճակագիրները պնդում են, որ այս մարդկանց թիվն ամբողջ աշխարհում 8-10 տոկոս է արդեն և մնացյալ 90 տոկոսին այլ բան չի մնում, քան ընդունել, հանդուրժել և հաշվի նստել նրանց գոյության հետ.թող օգտվեն սահմանադրությամբ երաշխավորված իրենց ազատություններից ու իրավունքներից՝ չոտնահարելով մերը: Հայաստանում ԼԳԲՏ-ի հարաբերություններն ապաքրեականացվել են 2003-ից, իսկ Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում խտրականության բոլոր արգելքները հաղթահարվում են: Կեսարինը կեսարին՝ Աստծոնը՝ Աստծուն….նրանց կքննեն ՎԵՐԵՎՆԵՐՈՒՄ…», - ասված է նրա գրառման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին