Կարևոր իրադարձություններ

«Սպայկա»-ի աշխատակիցները դադարեցրին բողոքի ակցիան

08 Ապրիլ, 2019 16:20
«Սպայկա»-ի աշխատակիցները դադարեցրին բողոքի ակցիան

«Սպայկա» ընկերության աշխատակիցները քիչ առաջ դադարեցրին բողոքի ակցիաները: Ըկներության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը կառավարության շենքի դիմաց հավաքվածներին կոչ արեց հնարավորություն տալ ընկերության ղեկավարությանը՝ խորհրդակցելու իրավաբանեների հետ, որպեսզի հասկանան, թե ինչի արդյունքում է Ղազարյանի նկատմամբ կալանավորման որոշում կայացվել։

«Պարո՛ն վարչապետ, այս ակցիաների շրջանակում արված ավել-պակաս արտահայտությունների համար մեզ կներեք, դուք մեր երկրի ղեկավարն եք, մենք ձեզ հավատում ենք, ինչ որոշումներ որ դուք ընդունում եք, մենք հավատում ենք, որ այս երկրի համար եք ընդունում, մենք ձեզ ողջունում ենք և խնդրում ենք, այդ «ինչու»–ների պատասխանը գտեք»,- նշեց Բաղդասարյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին