Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

 

Ուկրաինայի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները

07 Ապրիլ, 2019 20:15
Ուկրաինայի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները

Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով առաջատարը Վլադիմիր Զելենսկին է, որն ստացել է ընտրողների ձայների 30.24 տոկոսը, իսկ երկրի գործող նախագահի օգտին քվեարկել է ընտրողների 15.95 տոկոսը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Տատյանա Սլիպաչուկը:

Երրորդ տեղն զբաղեցրել է «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն՝ հավաքելով ձայների 13.4 տոկոսը, նրան հաջորդում է «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության ներկայացուցիչ Յուրի Բոյկոն՝ 11.67 տոկոս ձայնով:

Մարտի 31-ին կայացած քվեարկության պաշտոնական արդյունքները հրապարակելով՝ ԿԸՀ-ն հաստատել է, որ ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 21-ին, քանի որ թեկնածուներից ոչ ոք չի հաղթահարել 50 տոկոսի շեմը:

Հիշեցնենք, որ Զելենսկին ընդունել է Պորոշենկոյի՝ դեբատներ անցկացնելու մարտահրավերը՝ պահանջելով, որ դեբատներն անցնակցվեն «Օլիմպիյսկի» մարզադաշտում:

Զելենսկու շտաբից հայտնել են, որ դրանք կկայանան ապրիլի 19-ին:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին