Կարևոր իրադարձություններ

Ռազմական ոստիկանության սպաներն այցելել են սահմանամերձ զորամասեր

06 Ապրիլ, 2019 18:16
Ռազմական ոստիկանության սպաներն այցելել են սահմանամերձ զորամասեր

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել զինծառայողների շրջանում արատավոր բարքերի վերացման, միջանձնային հարաբերությունների մակարդակի բարձրացման ուղղությամբ: Ռազմական ոստիկանության բարձրաստիճան սպայական կազմն օրերս այցելել է սահմանամերձ զորամասեր, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Ռազմական ոստիկանության պետի ցուցումով հատուկ ուշադրություն է դարձվել շահագործվող զինտեխնիկայի սարքինությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին