Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ աշխատակիցները ամեն երեկո պետության հաշվին են աշխատանքից տուն գնում. «Ժամանակ»

06 Ապրիլ, 2019 08:51
ՊԵԿ աշխատակիցները ամեն երեկո պետության հաշվին են աշխատանքից տուն գնում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«ՊԵԿ աշխատակիցները, պարզվում է, բոլոր առումնե­րով են արտոնյալ: Նրանք ոչ միայն գրեթե ամեն ամիս պարգևավճարներ են ստա­նում, այլև ամեն երեկո պետության հաշվին աշխա­տանքից գնում են տուն: Երեկոյան, երբ աշխատանքային ժամն ավարտվում է, ՊԵԿ-ի շենքին են մոտենում մոտ 7-8 ավտոբուս, պետական համարանիշերով, որոնք աշխա­տակիցներին տանում են տուն, ընդ որում՝ մեծամասամբ միայն կին աշխատա­կիցներին: 

Ուշագրավ է, որ կառավարության աշխատակազմին սպասարկող մեքե­նաների կրճատման ֆոնին ՊԵԿ-ն իրեն նման ճոխու­թյուն է թույլ տալիս: Վերջերս մենք գրել էինք, որ Ռաֆիկ Մաշադյանն ընդհանուր ժո­ղովի ժամանակ ՊԵԿ աշխա­տակիցներին հորդորել էր ավտոբուսների մեջ քիչ բերանբացություն անել պարգևավճարների մասով: Նա նկատի ուներ հենց այս ավ­տոբուսները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին