Կարևոր իրադարձություններ

Ապրիլյանի օրերին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների 23 գործով սպասվում են ՄԻԵԴ վճիռներ. «168 ժամ»

04 Ապրիլ, 2019 09:52
Ապրիլյանի օրերին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների 23 գործով սպասվում են ՄԻԵԴ վճիռներ. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանցիների կողմից խոշտանգված զինվորականների և խաղաղ բնակիչների 23 գործերով սպասվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Թե ե՞րբ ՄԻԵԴ-ը կհրապարակի վճիռները, հայտնի չէ։

Image result for Ապրիլյանի օրերին ադրբեջանցիների կողմից խոշտանգումներ

Ընդհանուր առմամբ՝ խոշտանգված զինվորականների ու խաղաղ բնակիչների և պատերազմի հետևանքով տեղահանված խաղաղ բնակիչների գործերով 359 հայց է ներկայացված։

Ա.Ղազարյանի խոսքով՝ մյուս գործերի քննությունը դեռ չի սկսվել, բայց 336 հայցն էլ գրանցված է։

Related image

«Այդ 23-ին տրվել էր առաջնահերթություն, ՄԻԵԴ-ն արագացված կարգով էր քննում։ Դրանք իրենց բնույթով տարբեր են, վերաբերում են զոհված զինծառայողներին և քաղաքացիական անձանց, որոնց մարմինները խոշտանգված էին»,- ասաց Ա.Ղազարյանը։

Հիշեցնենք, որ ըստ Լեռնային Ղարաբաղի դատախազության, 2016թ. քառօրյա պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի 19 զինծառայողների սպանության և նրանց մարմինների խոշտանգումների կապակցությամբ հարուցվել էր 6 քրեական գործ։ 3 առանձին քրեական գործեր էին հարուցվել գլխատման փաստերով»:

Related image

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին