Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    530,5
    538,5

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

 

Բոլորիս երազած խաղաղությունը մենք չենք խնդրելու․ ինչպես պարտադրել ենք 1994-ին

02 Ապրիլ, 2019 11:24
Հեղինակ՝ Սեյրան Օհանյան
Բոլորիս երազած խաղաղությունը մենք չենք խնդրելու․ ինչպես պարտադրել ենք 1994-ին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախյան պատերազմից, բանակաշինության ծանր տարիներից մինչև այսօր սահմանին ապրող մեր ժողովուրդը, բանակի զինվորն ու սերժանտը, սպան ու գեներալը ամեն օր սահմանին իրենց խնդիրն են կատարել՝ համեստ ու լռելյայն կրելով ծառայական պարտականությունների դժվարությունները, և երբ հակառակորդը հերթական սադրանքն է հրահրել, մարտական գործողությունների կիզակետում՝ անձնուրաց պաշտպանել են այն սրբազան հողակտորը, որ իրենց էր վստահված։ Ռազմական գիտելիքների, մարտական բարձր պատրաստության, մարտավարական նոր մոտեցումների կիրառման շնորհիվ նրանք դիմագրավել են հակառակորդի ոտնձգությունները, կասեցրել նրանց առաջխաղացումը։

Ապրիլյան պատերազմի օրերին, մահաբեր զենքերը դեռ չլռած, չտրվելով զգացմունքներին, սեղմեցինք մեր բռունցքը, հաղթահարեցինք հոգու ցավը և ազգովին ուս ուսի տված՝ ամուր կանգնեցինք՝ պաշտպանելով սահմանը, այլևս համոզված լինելով, որ սա պայքար է հանուն ազգի լինելիության և պետականության։

Այսօր մեզանից շատերն իրենց քայլերն ուղղելու են դեպի Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու և խնկարկելու ապրիլյան պատերազմում ընկած մեր հերոս որդիների հիշատակին, որոնք հանգչում են Արցախյան գոյամարտում և Հայրենիքի սահմանների պաշտպանության համար ընկած հերոսների կողքին։

Փառքի ու պատվի նոր դափնիներ հյուսելով նրանց համար՝ համոզված ենք, որ բոլորիս երազած խաղաղությունը մենք չենք խնդրելու․ ինչպես պարտադրել ենք 1994-ին, այնպես էլ հարկ եղած դեպքում՝ պարտադրելու են նոր ժամանակի նոր հերոսները»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին