Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանը «ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ անդրադարձել է կաշառքի գործով ձերբակալված իր տեղակալին

01 Ապրիլ, 2019 22:01
Արսեն Թորոսյանը «ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ անդրադարձել է կաշառքի գործով ձերբակալված իր տեղակալին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվելու փաստին:

Հարցին՝ արդյոք փոխնախարարն իրավասո՞ւ է միայնակ փոփոխել պետպատվերի շրջանակում բուժհաստատություններին տրամադրվող գումարը, Ա.Թորոսյանը նշեց, որ փոխնախարարը նման իրավասություն չունի ու դա արվում է նախարարի հրամանով:

«Փոխնախարարը միայնակ իրավասու չէ, դա արվում է նախարարի հրամանով», - նշեց Ա.Թորոսյանը։

Անդրադառնալով մամուլում եղած հրապարակումներին, որ կաշառք տվողը Հանրապետական հիվանդանոցի ծննդատան սեփանատերն է եղել՝ նախարարը նշեց, որ տեղեկություն չունի՝ հավելելով. «Ես վստահ չեմ, որ Ռազմիկ Աբրահամյանն է եղել տվողը, որովհետև ոչ ներկա եմ եղել, ոչ էլ ԱԱԾ-ն նշել է, բայց եթե նույնիսկ Ռազմիկ Աբրահամյանն է եղել, Աբրահամյանի բժշկական կենտրոնը մեր այս տարվա պետական պատվերի գումարների բաշխման արդունքում մոտ 200 մլն դրամ ավելի քիչ գումար է ստացել, որովհետև ժամանակին ավելի շատ է ստացել, դա եղել է մեր ֆինանսավորման համահարթեցման սկզբունքի կիրառման արդյունքում»:

Դիտարկմանը, թե իրեն հաճախ անվանում են «գործ տվող» և պնդում, որ ինքն առողջապահության նախարար է, ոչ թե իրավապահ, որ մարդ բռնի, Թորոսյանն արձագանքեց. «Մենք մարդ չենք բռնում: Մենք ընդամենը մեզ հասանելի ինֆորմացիան, եթե կասկածելի է լինում, քրեական տարրեր պարունակելու տեսանկյունից կիսում ենք իրավապահ մարմինների հետ և վստահ եմ, որ չկիսողները պարտակում են այդ հանցագործությունները»:


 

Լրահոս

Դիտել ավելին