Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը այցելել են Թալիշ

01 Ապրիլ, 2019 21:44
Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը այցելել են Թալիշ

Նախագահ Բակո Սահակյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 1-ին այցելել է Թալիշ, ծաղկեպսակ դրել գյուղի հուշահամալիրում, հանդիպում ունեցել ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողների և ազատամարտիկների հետ:

Արծարծվել են պետականաշինությանը, բանակաշինությանը, Թալիշի վերականգնմանն առնչվող հարցեր:

Երկու երկրների նախագահները այցելել են նաև Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղ և մասնակցել բնակավայրի ազատագրման 26-ամյակի շրջանակներում զոհված ազատամարտիկների հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգևներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների և հանդես եկել ելույթով:

Բակո Սահակյանը նշել է, որ մաղավուզցիները միշտ էլ աչքի են ընկել իրենց հայրենասիրությամբ՝ ակտիվորեն մասնակցելով հայրենիքի պաշտպանության գործին: Նախագահը կարևորել է Մաղավուզի ազատագրումը՝ որպես ազգային-ազատագրական պայքարի նշանակալի հաղթանակներից մեկը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ մեր բոլոր հաղթանակների ամրապնդման լավագույն միջոցը հայրենի երկրի զարգացումն ու զորացումն է՝ անհրաժեշտ համարելով վերականգնել Մաղավուզի երբեմնի համբավն ու տնտեսական ներուժը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին