Կարևոր իրադարձություններ

«Նուբարաշեն» ՔՀԿ-ն նոր շենք կունենա

21 Մարտ, 2019 18:05
«Նուբարաշեն» ՔՀԿ-ն նոր շենք կունենա

Այսօր Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը նոր շենք կունենա, սակայն մինչ այդ ՔՀԿ-ում նորմալ պայմաններ ապահովելու համար որոշակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ասաց, որ «Նուբարաշեն» ՔՀԿ-ն բավականին վատ վիճակում է:

«Պետությունը գումար է ներդրել ներքին ջրահեռացման, կոյուղու և այլ հարցեր լուծելու համար: Մենք ՔՀԿ-ի համար ունե՞ նք բավարար միջոցներ, որպեսզի այն լիարժեք վերականգնենք, թե՞ ունենք այլընտրանք կամ տեսլական, որ այլ քրեակատարողական կարելի է կառուցել և «Նուբարաշեն» ՔՀԿ-ն փակել»,-հարցրեցպատգամավորը:

«Նուբարաշեն ՔՀԿ-ն նախատեսում ենք փոխարինել նոր հիմնարկով, նոր շենքով: Այդ դեպքում ինչո՞ ւ ենք ներդրում կատարում սրա վրա. Նուբարաշենի, Վարդաշենի, Սևանի քրեակատարողական հիմնարկների համար ընդամենը 170 մլն դրամի չափով ներդրում ենք կատարել: Դա ուղղված է այս պահի դրությամբ վիճակը բարելավելուն՝ բաղնիքների, խոհանոցների, պատերի, ներքին և արտաքին ջրահեռացման համակարգերի, սանհանգույցների համար»,-ասաց Զեյնալյանն ու հավելեց՝ 3 տարի այդ պայմաններում չեն կարող մարդկանց պահել:

Նախարարը նկատեց՝ հիմա վերանորոգման աշխատանքներ են կատարում, որ նորմալ պայմաններում ապրեն մարդիկ: Իսկ նոր քրեակատարողական հիմնարկի համալիրի համար նախատեսվող գումարները միլիոնավոր դրամներ են կազմում:

 

Լրահոս

Դիտել ավելին