Կարևոր իրադարձություններ

Չկա քանդման գաղափար. Երևանի քաղաքապետ

18 Մարտ, 2019 12:32
Չկա քանդման գաղափար. Երևանի քաղաքապետ

Այսօր լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե քաղաքապետարանը պատրաստվում է քանդել շենքերի մանսարդները՝ նշել է.

«Չկա քանդման գաղափար, կա միայն կառուցման գաղափար:Մենք մանսարդների կառուցում ենք նախաձեռնում, բայց դա պետք է լինի քաղաքի հինգերորդ ճակատը, պետք է լինի կարգավորված, համակարգված, գլխավոր ճարտարապետի և մեր ճարտարապետական բլոկի կողմից թույլ տրված: Օրինակ  Փարիզի շենքերի հինգերորդ ճակատը, տանիքների հարցը հենց այդպես է լուծվել, և դրանով գեղեցկանում է  քաղաքը, մարդիկ էլ նոր բնակարաններ են ստանում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին