Կարևոր իրադարձություններ

Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել և հետաձգվել է 40 չվերթ

16 Մարտ, 2019 22:41
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել և հետաձգվել է 40 չվերթ

Այսօր՝ մարտի 16-ին, Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է մոտ 30 չվերթ և ավելի քան 10-ը՝ չեղարկվել: Չվերթների ժամանացույցում նման խափանումների պատճառը եղանակային խիստ անբարենպաստ պայմաններն են:

Մասնավորապես, տեղի ժամանակով 18:00-ի դրությամբ «Դոմոդեդովոյում» 10 չվերթ հետաձգված էին, ևս 9-ը՝ չեղարկված: Ինչ վերաբերում է «Վնուկովոյին», ապա այնտեղ չեղարկել են երկու ավիաչվերթ, իսկ ևս 7 ինքնաթիռ իրենց թռիչքները կկատարեն ուշացումով: «Ժուկովսկիի» օդանավակայանում չվերթների փոփոխության հետ կապված տեղեկությունները դեռ չեն հրապարակվել: 

 

Լրահոս

Դիտել ավելին