Կարևոր իրադարձություններ

Երևանում խոշոր վթար է տեղի ունեցել. կան տուժածներ

16 Մարտ, 2019 22:11
Երևանում խոշոր վթար է տեղի ունեցել. կան տուժածներ

Քիչ առաջ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Երևանում։

Բագրատունյաց պողոտայում` Երևանյան լճի կամրջի վրա,  բախվել են բեռնատար և  թիվ 42 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը:  Բժշկական կենտրոններ է տեղափոխվել երթուղային միկրոավտոբուսի երեք ուղևոր:

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ տուժածների թվում երեխաներ չկան։  «ԳԱԶել»-ի վարորդը սթափ է եղել: Մեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

 

Լրահոս

Դիտել ավելին