Կարևոր իրադարձություններ

Արամ Մանուկյանը հերքում է. ֆեյսբուքյան աղմկահարույց գրառման հեղինակը ինքը չէ

16 Մարտ, 2019 10:29
Արամ Մանուկյանը հերքում է. ֆեյսբուքյան աղմկահարույց գրառման հեղինակը ինքը չէ

Երեկ ո երեկոյան հայտնի ակտիվիստ, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան  իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ երկուշաբթի  աշխատանքից ազատվելու դիմում է գրելու:

 

«Երկուշաբթի գրում եմ դիմումս։ Ցանկություն չունեմ աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի տեղակալ»,- գրել էր նա։

Կեսգիշերին նա  ևս մեկ գրառում էր կատարել՝ բացատրելով, որ իր հեռախոսն են գողացել, ու փաստորեն ֆեյսբուքյան իր էջում արված գրառման հեղինակը ինքը չէ: «Ժողովուրդ ջան հեռախոսս գողացել են։ Ես շատ լավ, շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ վարչական շրջանի ղեկավարի հետ։ Ներեղություն եմ խնդրում թյուրիմացության համար։ Մեղավորները անպայման կպատժվեն»,- գրել է նա:  

 Այժմ Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջը ապաակտիվացաված է: 

 



 

Լրահոս

Դիտել ավելին