Կարևոր իրադարձություններ

«Ուսանողական խորհուրդներին կոչ եմ անում, որ ուսանողին բացատրեն իրենց պարտականություններն ու իրավունքները»

15 Մարտ, 2019 14:08
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
«Ուսանողական խորհուրդներին կոչ եմ անում, որ ուսանողին բացատրեն իրենց պարտականություններն ու իրավունքները»

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում՝  ուղիղ եթերի միջոցով  քիչ առաջ խոսեց կրթական մի շարք հարցերից.


«Վերջին շրջանում մենք շատ նամանկներ ենք ստանում, որ բուհերը թույլ տան, որ ուսանողները 3-րդ լուծարք ունենան: Պատկերացնո՞ւմ եք՝ ուսանողը գնում է քննության, 3-րդ փորձից է ձախողում և հիմա դիմում են, որպեսզի թույլ տան 4-րդ փորձը ունենալ»:

Հարությունյանը կարծում է, որ այս վիճակն անթույլատրելի է.  մենք 4-րդ փորձն ենք տալիս ուսանողին 1 քննություն հանձնել. ուրիշ երկրներում նման փորձ չկա:

Նախարարը նշում է, որ բուհերը պետք է այլևս այդ հարցով չդիմեն նախարարությանը, քանի որ սա աջակցություն է չսովորելուն:

«Ես ուսանողական խորհուրդներին կոչ եմ անում, որ ուսանողին բացատրեն իրենց պարտականություններն ու իրավունքները, որ չգան նախարարություն ու ասեն, որ 4-րդ փորձ տանք: Ես գիտեմ, որ ԵՊՀ-ում նման փորձեր արվում են` ասելով, որ նախարարությունն է Ձեզ դուրս թողնում բուհից, բայց դա այդպես չէ»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին