Կարևոր իրադարձություններ

Ես և Օսկանյանը վաղուց առերեսվել ենք. Սիլվա Համբարձումյան

12 Մարտ, 2019 20:07
Ես և Օսկանյանը վաղուց առերեսվել ենք. Սիլվա Համբարձումյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը։

Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Սիլվա Համբարձումյանը պատասխանելով  այն  հարցին, թե նոր անուն կբացահայտվի՞ արդյոք, նշել է.

«Ոչ, ինչ եղել, եղել է»:

Հարցին, թե Վարդան Օսկանյանը ևս ինչ-որ կաշառք ստանալու հետ կապ ունի, Սիլվա Համբարձումյանը նշել է, որ նման հարց չի եղել, և ինքը Օսկանյանին կաշառք չի տվել:

«Ես և Օսկանյանն առերեսվել ենք վաղուց, և խնդիրն այն էր, թե ինչ ճանապարհով են արաբները եկել Հայաստան, նրա նկատմամբ կաշառքի գործ չի եղել»:

Հարցին, թե Արմեն Գևորգյանի հետ առերեսվե՞լ է, Համբարձումյանն պատասխանել է՝ դեռ ոչ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին