Կարևոր իրադարձություններ

Վճարային տերմինալից գողություն կատարելու փորձ է արվել

12 Մարտ, 2019 19:09
Վճարային տերմինալից գողություն կատարելու փորձ է արվել

Մարտի 11-ին, ժամը 04.05-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ ուզում են լինգով կոտրել Էրեբունու փողոցի 33 շենքի մոտ տեղադրված «Իզի Փեյ» ապարատը:

Մեկնած ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները նույն օրը, ժամը 04.30-ին, Էրեբունի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սերգեյ Ա.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել է գողություն կատարել վճարային տերմինալից:

Վնասի չափը պարզվում է:

Սերգեյ Ա.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին