Կարևոր իրադարձություններ

«Արամ Հարությունյանին տրված 14 մլն դոլար կաշառքից 8 մլն-ն արդեն հստակեցված է»

12 Մարտ, 2019 18:32
«Արամ Հարությունյանին տրված 14 մլն դոլար կաշառքից 8 մլն-ն արդեն հստակեցված է»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը։ Նիստը նախագահում է դատավոր Դավիթ Գրիգորյանը: Դատական նիստին ներկա է նաև գործարար Սիլվա Համբարձումյանը։

Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Սիլվա Համբարձումյանը նշել է, որ հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար 2008 թվականին 14 միլիոն դոլար կաշառք է տվել բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին և դրա մասին արդեն 3 տարի է բարձրաձայնում է:

Համբարձումյանը հայտնել է, որ 8 մլն դոլարն արդեն հստակեցված է, քանի որ դա փոխանցում էր, իսկ մնացած 6 մլն-ը, որ տրվել է կանխիկ՝ Սուրեն Ավագյանի միջոցով: Վերջինս, ինչպես և Արամ Հարությունյանը, գտնվում է հետախուզման մեջ:

«Սուրեն Ավագյանն Արամ Հարությունյանի համակուրսեցին էր և նրա նազիր-վեզիրն էր»,- եզրափակել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին