Կարևոր իրադարձություններ

Եմենի ջրային ռեսուրսների նախարարը ուշացել էր Եթովպիայում կործանված ինքնաթիռից

11 Մարտ, 2019 13:21
Եմենի ջրային ռեսուրսների նախարարը ուշացել էր Եթովպիայում կործանված ինքնաթիռից

Եմենի ջրային ռեսուրսների եւ շրջակա միջավայրի նախարար Նաբիլ Աբդուլահը ողջ է մնացել շնորհիվ այն բանի, որ ուշացել էր Ethiopian Airlines ավիաընկերության՝ Եթովպիայում կործանված Boeing 737 ինքնաթիռի չվերթից: Այդ մասին հայտարարել է նախարարի տեղակալ Ամար ալ Աուլակին:

«Մենք շնորհակալ ենք Բարձրյալին ջրապաշարների եւ շրջակա միջավայրի նախարարի բարեհաջողության ահմար, որը մի քանի րոպեով ուշացավ չվերթից եւ այնտեղ ժամանեց, երբ ինքնաթիռն արդեն պատրաստվում էր թռիչքի»,- գրել է ալ Աուլակին Facebook-ում:

Boeing 737 Max 8 ինքնաթիռը աղետի է ենթարկվել մարտի 10-ի առավոտյան Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայից 60 կմ հարավ-արեւմուտք ընկած Բիշոֆտու քաղաքի շրջանում: Օդանավն ուղեւորվում էր Նայրոբի եւ ընկել է թռիչքից վեց րոպե անց:

Ընդամենը ավիաաղետի զոհ Է դարձել 157 մարդ, այդ թվում՝ 149 ուղեւոր եւ անձնակազմի ութ անդամները՝ Եթովպիայի քաղաքացիներ: Զոհվածների թվում են 35 երկրի քաղաքացիներ, ներառյալ Քենայի՝32, Կանադայի՝ 18, ԱՄՆ-ի՝ ութ, Մեծ Բրիտանիայի՝ յոթ, Ֆրանսիայի՝ ինը, Չինաստանի՝ ութ, Ռուսաստանի՝ երեք քաղաքացիներ: Եթովպիայում մարտի 11-ը սգո օր է հայտարարված: Ավիաաղետի ստույգ պատճառները դեռեւս հայտնի չեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին