Կարևոր իրադարձություններ

Երևանում «Նո Թայմ» ակումբում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով

11 Մարտ, 2019 10:42
 Երևանում «Նո Թայմ» ակումբում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով

SHAMSHAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանութան կենտրոնականի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 9-ին Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։

Ժամը 05։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երվանդ Քոչարի փողոցի 4 հասցեում գործող «Նո Թայմ» ակումբից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 1 քաղաքացու և ներկայացրել մի քանի քաղաքացիների։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ բերման ենթարկվածն է Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 24-ամյա Ստեփան Գրիգորյանը, իսկ ներկայացվածներն են 18-ամյա Աղասի Աղաջանյանը, 49-ամյա Իննա Զախարյանը, 25-ամյա Աննա Պետրոսյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Հասմիկ Հարությունյանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված ակումբում երաժիշտների հետ վիճաբանության ժամանակ Ս. Գրիգորյանն ու Ա. Աղաջանյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել՝ տալով հայհոյանքներ, իսկ հետո կոտրել սպասքն ու խանգարել ակումբի բնականոն աշխատանքը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին