Կարևոր իրադարձություններ

Էրդողանը հայերեն գրառմամբ ցավակցություն է հայտնել Պոլսո հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ

08 Մարտ, 2019 21:15
Էրդողանը հայերեն գրառմամբ ցավակցություն է հայտնել Պոլսո հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայերեն գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ ցավակցություն հայտնելով Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ:

«Խոր վշտով տեղեկացայ Թուրքիոյ հայոց պատրիարք Յարգելի Մեսրոպ Մութաֆեանի մահը։ Այս կապակցութեամբ կը ցաւակցիմ իր ընտանիքին, հարազատներուն եւ մեր հայ քաղաքացիներուն», - ասվում է Էրդողանի թվիթերյան գրառման մեջ:

Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը կյանքից հեռացել է 63 տարեկանում: Պատրիարքը մահացել է Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում:

 

Լրահոս

Դիտել ավելին