Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում անցկացվելու են լայնամասշտաբ զորավարժություններ

08 Մարտ, 2019 17:15
Ադրբեջանում անցկացվելու են լայնամասշտաբ զորավարժություններ

Մարտի 11-15-ը Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացվեն։

Ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը նշում են, որ զորավարժություններին կմասնակցեն 10 հազար զինծառայող, 500 միավոր տանկ, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմեքենաներ եւ հատուկ տեխնիկա, տարբեր տրամաչափի 300 հրթիռահրետանային սարքեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ նռնականետեր, տարբեր նշանակության 20 միավոր բանակային եւ մարտական ավիացիա։

Զորավարժությունների ընթացքում զորքերը կատարելու են հարձակողական գործողությունների նախապատրաստման, մի քանի ուղղություններով պայմանական հակառակորդին հարված հասցնելու, նրա պաշտպանությունը ճեղքելու եւ ռազմական խմբավորումները ջախջախելու, ինչպես նաեւ հակառակորդի պաշտպանության խորքում գտնվող ռազմական եւ ռազմավարական օբյեկտներին հրթիռահրետանային հարվածներ հասցնելու առաջադրանքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին