Կարևոր իրադարձություններ

Գյումրիում ռուս զինծառայող է դանակահարվել

08 Մարտ, 2019 12:36
Գյումրիում ռուս զինծառայող է դանակահարվել

Մարտի 8-ին, ժամը 01:25-ի սահմաններում կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած, թափանցող վերք ախտորոշմամբ «Գյումրի»  բժշկական կենտրոն  է տեղափոխվել 1997թվականին ծնված , ՌԴ քաղաքացի, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ռաջան Կաժիմիրովը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նախնական տեղեկությունների համաձայն, դեպքը տեղի է ունեցել Գյումրու կայարանամերձ հրապարակին հարակից գիշերային ակումբում՝ վիճաբանության եւ ծեծկռտուքի արդյունքում:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեկաան օրենսգրքի 112 հոդվարի 1-ին մասի հատկանիշերով: Կատարվում է քննություն:  

 

Լրահոս

Դիտել ավելին