Կարևոր իրադարձություններ

«Աստղիկ» բկ-ի աշխատակցուհին Honda-ով գլխիվայր հայտնվել է առվակում

08 Մարտ, 2019 11:55
«Աստղիկ» բկ-ի աշխատակցուհին Honda-ով գլխիվայր հայտնվել է առվակում

Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Honda մակնիշի 34 VC 935 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան-Շենավան գյուղերի խաչմերուկում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակով անցնող առվակի մեջ։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին նաև, որ վարորդն աշխատում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր։

 

Լրահոս

Դիտել ավելին