Կարևոր իրադարձություններ

Կոտայքում Lexus-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին եւ հայտնվել ձորում

07 Մարտ, 2019 18:07
Կոտայքում Lexus-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին եւ  հայտնվել ձորում

Կոտայքի մարզում, այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։30-ի սահմաններում Lexus X470 մակնիշի 55 GX 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Գեղարդ ավտոճանապարհի Գեղադիր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել երկաթբետնե արգելապատնեշներին եւ մոտ 250 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել ձորում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։

Աղբյուրը հայտնում է նաեւ, որ նախնական տեղեկություններով, վթարի մեղավոը եղել է 26-ամյա Վիրապ Ա.-ն, ով իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 VZ 073 համարանիշի ավտոմեքենայով վթարային իրավիճակ է ստեղծել 64-ամյա Լեւոն Ղ.-ի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, սակայն Volkswagen-ի վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է ԱԻՆ փրկարար ծառայություն, այնուհետեւ 1-03 շտապօգնություն:

 

Լրահոս

Դիտել ավելին