Կարևոր իրադարձություններ

Մարտի 13-14-ին Հայաստան է այցելելու Վրաստանի նախագահը. «Հրապարակ»

06 Մարտ, 2019 08:16
Մարտի 13-14-ին Հայաստան է այցելելու Վրաստանի նախագահը. «Հրապարակ»

Մարտի 13-14-ին Հայաստան է այցելելու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Այցը պաշտոնական է, երկօրյա, օրակարգը հագեցած` ավանդական այց Ծիծեռնակաբերդ, հանդիպումներ երկրի նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, կաթողիկոսի հետ:

Զուրաբիշվիլու տարածաշրջանային առաջին այցը դեպի Ադրբեջան էր, այժմ պարիտետն է պահպանում։ Բայց մեզ ասացին, որ այցի հրավերն ուղարկել է Արմեն Սարգսյանը: Ի դեպ, Ադրբեջանում տիկինը բավականին հետաքրքիր հայտարարություն արեց երկու երկրների միանման ճակատագրի` «օկուպացիայի»-տարածքային ամբողջականության մասին։

 

Մենք հետաքրքրվեցինք՝ գուցե Հայաստանում կսրբագրվի՞ ասվածը։ «Շատ բաներից կխոսվի, անշուշտ. բոլոր դեպքերում չմոռանանք, որ Վրաստանի այսօրվա նախագահը եղել է նաեւ ԱԳ նախարար, դիվանագիտական մաներային լավագույնս տիրապետող անձ»։

 

Լրահոս

Դիտել ավելին