Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    532,5
    540,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Խոշոր հրդեհ ավտոկայանատեղիում. Դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ

05 Մարտ, 2019 10:04
Խոշոր հրդեհ ավտոկայանատեղիում. Դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 4-ին, ժամը 21:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամի փողոցի թիվ 64 հասցեում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել, առկա է ծխապատ գոտի, այրվում են էլեկտրական լարեր:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերն ու Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 22:01-ին:

Ավտոկայանատեղիում այրվել են երկու էլեկտրական վահանակ, 18 գմ մալուխ և ջերմահարվել՝ 12 գմ մալուխ: 

Փրկարարները տարհանել են մոտ 10 քաղաքացու: Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացիներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին