Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Նարեկ Սարգսյանը հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարել

01 Մարտ, 2019 10:38
Քաղաքացին ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Նարեկ Սարգսյանը հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 28-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել քաղաքացի Տիգրան Սարգսյանը և հայտնել, որ 2012 թվականի դեկտեմբերի 23-ին քաղաքացի Նարեկ Սարգսյանը Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու փողոցի 50/ա հասցեում գտնվող գետնանցումում ցանկացել է հրազենով սպանել իր ընկերոջը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ում որ, ըստ Տ. Սարգսյանի, պետք է սպաներ Նարեկ Սարգսյանը, այս պահին կալանավորված է ՀՀ քր. օր-ի 176 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով և գտնվում է Նուբարաշենի բանտում։ Նա 23-ամյա Հ. Հ.-ն է։ Ահազանգողը հայտնել է նաև, որ Ն. Սարգյանը կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել, սակայն վերջինս դանակով հարվածել է Հ. Հ.-ի կրքծքավանդակին՝ պատճառելով վնասվածք։

Ահազանգողը տեղեկացրել է նաև, որ նախկինում ոստիկանություն չի դիմել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Սարգսյանը Ալեքսանդր Սարգսյանի տղան է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին