Կարևոր իրադարձություններ

Մասիսի քաղաքապետի գործը հետ է ուղարկել նախաքննական մարմին

22 Փետրվար, 2019 21:38
Մասիսի քաղաքապետի գործը հետ է ուղարկել նախաքննական մարմին

Մասիսի քաղաքապետի և մյուսների քրեական գործը դատախազությունը հետ է ուղարկել նախաքննական մարմին: Սա պայմանավորված է լրացուցիչ նախաքննության, քննչական ու դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված: 

Վերջերս քննչական կոմիտեն հայտարարել էր նախաքննությունն ավարտելու մասին, ինչից հետո գործն ուղարկվել էր դատախազություն` մեղադրական եզրակացությունը հաստատելու համար։

Հիշեցնենք, 2018 թվականի ապրիլին խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ, ըստ իրավապահների, տեղի էր ունեցել խուլիգանական դրդումներով բռնություն։ Մեղադրանք է առաջադրվել 11 հոգու, այդ թվում՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին