Կարևոր իրադարձություններ

ՍԱՊԾ-ում ապօրինությունը նոր արմատներ է գցում

19 Փետրվար, 2019 17:03
ՍԱՊԾ-ում ապօրինությունը նոր արմատներ է գցում

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին աշխատակից Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, նշելով, որ ՍԱՊԾ աշխատակիցները հունվար ամսվա աշխատավարձը չեն ստացել:

Shabat.am-ի հետ զրույցում ԿԱ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն անդրադառնալով խնդրին, ասաց․ «Աշխատավարձներն արդեն ստացել ենք»։

Մեր հարցին՝ ո՞րն էր պատճառը, որ մինչ օրս աշխատավարձները չէին ստացել, պատասխանեց․«Պատճառ չկա, որևէ խնդիր էլ չկա։ Որոշակի ժամանակահատված  կա աշխատավարձը վճարելու՝ վճարել են»։

Նարեկ Մանթաշյանն այս ծառայության նախորդ ղեկավարի՝ Իշխան Կարապետյանի պաշտոնավարման ժամանակ, աշխատել է որպես Գոգավանի սահմանային հսկիչ կետի պետ, նրան ազատել են աշխատանքից և այս պահին ընթանում է դատական գործընթաց։ 

Անդրադառնալով Մանթաշյանի գրառման մեջ մատնանշված խնդրին՝ կապված ծառայության վերջնական կարգավիճակի և անվան հետ, Անուշ Հարությունյանն ասաց․ «Կայքում փոփոխությունները կապված են բավականին երկար գործընթացի հետ և այդ փոփոխություններն ընթացքի մեջ են»։

Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել էր, որ աշխատավարձերը չվճարելու խնդիրը կապված է՝ ՍԱՊԾ դեռևս վերջնական կարգավիճակ չունենալու հետ, այսինքն դեռ փաստացի կառավարությանն առընթեր չեն, որ կառավարությունը հաշվարկի և վճարի աշխատավարձները և ոչ էլ առանձին բյուջե ունեն։

Անդրադառնալով Նարեկ Մանթաշյանի գործով դատին նշենք, որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին աշխատակիցը սոցցանցի իր էջով  տեղեկացրել էր․ «ՍԱՊԾ-ում ապօրինությունը նոր արմատներ է գցում։ Ինչպես շատերդ տեղյակ եք՝ շարունակվում է ՀՀ վարչական դատարանում քննվել իմ հայցով դատական վեճը ընդդեմ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ ։ 2018թ․-ի դեկտեմբերի 17-ին նշանակված էր դատական նիստ, որտեղ նիստի մեկնարկին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ շահերը ներկայացնող իրավաբան՝ Խ․Խաչատրյանը ներկայացրեց միջնորդություն հետևյալ բովանդակությամբ. 

Որ այլևս ՀՀ ում գոյություն չունի ՀՀ ԳՆ ՍԱՊԾ և, որ կառույցը վերակազմակերպվել է անվանվելով ՀՀ ԿԱ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, իմ կողմից միջնորդությանը առարկություն չի եղել և միջնորդության ուսումնասիրման համար դատական նիստը հետաձգվել է։
Այնուհետև այսօր ստացել եմ մի քանի աշխատակիցների կողմից նամակ, ովքեր չեն ցանկացել սեփական անունից հանդես գալ հասկանալի պատճառներով, որ ՍԱՊԾ-ն դեռ չի վճարել 2019թ․-ի հունվար ամսվա աշխատավարձը։ Ըստ աշխատակիցների ՝ խնդիրը ՍԱՊԾ դեռևս վերջնական կարգավիճակ չունենալն է՝ այսինքն դեռ փաստացի կառավարությանն առընթեր չեն, որ կառավարությունը հաշվարկի և վճարի աշխատավարձները և ոչ էլ առանձին բյուջե ունեն։
Խնդիրն ուսումնասիրելու համար նայեցի ՀՀ կառավարության կայք էջում, որտեղ նշված է ՀՀ ԿԱ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, որի կայքն է snund.am։ Երբ հղումով գնում ես այդ կայքում գրված է, որ դա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքն է, կարծեցի ուղղակի տեխնիկական խնդիր է և ուղղակի չեն հասցրել կայքում թարմացնել կամ փոփոխել իրենց հիմնարկի անվանումը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին