Կարևոր իրադարձություններ

Փախուստի դիմած դատապարտյալը հայտնաբերվել և վերադարձվել է ՔԿՀ

19 Փետրվար, 2019 10:02
Փախուստի դիմած դատապարտյալը հայտնաբերվել  և վերադարձվել է ՔԿՀ

Փետրվարի 19-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության և ՀՀ  ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Արմենիա» բժշկական կենտրոնից փետրվարի 18-ին փախուստի դիմած ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Վաչեի Գալստյանը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի վարչական տարածքից։

Հայկ Գալստյանը տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին, այնուհետև ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Կատարվում է քննություն։

Հիշեցնենք, որ դատապարտյալը փախուստի էր դիմել «Արմենիա» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվելու ժամանակ, նա նախկինում 9 անգամ դատապարտված է եղել:

 

Լրահոս

Դիտել ավելին