Կարևոր իրադարձություններ

«Կարո՞ղ եք պատկերացնել՝ եթե հարկերը նվազեցնենք, աշխատավարձերը բարձրացնենք, ինչի՞ հաշվին ենք այդ բացը լրացնելու»։

13 Փետրվար, 2019 19:40
 «Կարո՞ղ եք պատկերացնել՝ եթե հարկերը նվազեցնենք, աշխատավարձերը բարձրացնենք, ինչի՞ հաշվին ենք այդ բացը լրացնելու»։

Սպասելը լավ բան չէ, պետք է մասնակից լինել։

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով հարցին, թե Կառավարության ծրագրի ընդունման դեպքում, ի վերջո, քաղաքացին ե՞րբ իր կյանքում դրական տեղաշարժ կզգա։

«Եթե մենք ակնկալում ենք, որ պասիվ, կրավորական կեցվածքով մեզնից յուրաքանչյուրը՝ որպես ՀՀ քաղաքացի, սպասի, և մնացածն ինքն իրեն տեղի կունենա, ապա դժվար այդպես լինի»,- շարունակեց նա։

Ինչ վերաբերում է հարցին՝ քաղաքացին, բացի ՀԴՄ պահանջելուց, այլ ի՞նչ կերպ կարող է աջակցել տնտեսական հեղափոխությանը, Ատոմ Ջանջուղազանը պատասխանեց՝ աշխատելով։

«Սպասելով, որ մեզ համար կամ մեր փոխարեն մեկ ուրիշը կաշխատի, գործնականում դատապարտված է: Խոսքը վերաբերում է առողջ, աշխատունակ մարդկանց»,- ընդգծեց Ատոմ Ջանջուղազյանը։

Նախարարի գնահատմամբ՝ ՀՀ-ում այն անձիք, որոնք այսօր աշխատանք չունեն, պետք է օգտվեն առաջարկվող հնարավորություններից։ Հարցին՝ եթե աշխատավարձերը ցածր են, ի՞նչ պետք է անի քաղաքացին, չէ՞ որ պետությունը պետք է խրախուսի աշխատանքը՝ հարկերը նվազեցնելով, աշխատավարձերը բարձրացնելով, Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց․ «Կարո՞ղ եք պատկերացնել՝ եթե հարկերը նվազեցնենք, աշխատավարձերը բարձրացնենք, ինչի՞ հաշվին ենք այդ բացը լրացնելու»։

 

Լրահոս

Դիտել ավելին