Կարևոր իրադարձություններ

Ես շատ հստակ հայտարարել եմ, ասել եմ՝ գազի գինը չի բարձրանալու

13 Փետրվար, 2019 18:39
Ես շատ հստակ հայտարարել եմ, ասել եմ՝ գազի գինը չի բարձրանալու

2019թ. Հայաստանում գազի գինը չի բարձրանալու:

Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա վերահաստատեց նաև իր հայտարարությունները: Հարցին՝ եթե ծախսերի կրճատման հնարավոր ուղիները չգտնվեն, մտավախություն չունի՞, որ ներքին պարտք է կուտակվում, կա՞ պատկերացում՝ ինչպես է այդ հարցը լուծվելու, Փաշինյանն արձագանքեց.

«Ես Ձեր մտքերի ընթացքը, անկեղծ ասած, չեմ հասկանում, ո՞վ ասաց, որ ներքին պարտք է կուտակվելու, ես շատ հստակ հայտարարել եմ, ասել եմ՝ գազի գինը չի բարձրանալու: Դուք ասում եք, որ հայտարարել եմ, որ գազի գինը փաստորեն արդեն բարձրացել է: Պետությունը գազ չի գնում, գազ գնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, և թե նրանք ինչքանո՞վ են գնում, դա ուրիշ թեմա է: Պետությունը գործ ունի ՀՀ սպառողների հետ:

Մենք ասել ենք, որ 2019 թ. գազի գինը չի բարձրանալու, բանակցությունները վերաբերում են մեր շահերի պաշտպանությանը, այստեղ կա հայ-ռուսական հարաբերությունների հարթության վրա և ԵՏՄ շրջանակներում այդ թեմայի քննարկման անհրաժեշտություն»:

Վարչապետն ասաց, որ պետք է այդ քննարկումներն իրականացնեն և Հայաստանի շահերը պաշտպանեն: Ներքին պարտքի կուտակման հնարավորությանն անդրադառնալով՝ Կառավարության ղեկավարը նշեց, որ այդտեղ ակնարկ կար «ՀայՌուսգազարդ»-ի հայտնի պայմանագրի սխեմաներին, սակայն նման բան չի լինելու, համենայն դեպս, 2019 թ. համար որևէ նման սխեմա չի աշխատում, հակառակը խնդիր են դնում ընկերության և համակարգի օպտիմալացման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին