Կարևոր իրադարձություններ

Զինծառայողն ահազանգում է՝ հոգեպես ճնշված վիճակում է

13 Փետրվար, 2019 15:44
Զինծառայողն ահազանգում է՝ հոգեպես ճնշված վիճակում է

Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողն ահազանգում է՝ հոգեպես ճնշված վիճակում է, պատճառը՝ սահմանափակումով ծառայությունն է։ Խոսքը՝ վերաբերվում է գիշերամիզության խնդիր ունեցող զինծառայողներին։

«Պաշտպանության նախարարությունը կոնկրետ այս հարցին որևէ լուծում չի տվել, ծառայության այս 6 ամիսն էլ նույն կերպ է շարունակվում։ Հիմա մենք մտածում ենք, որ հնարավոր է ինչ-որ լուծում են տվել, բայց դա մեր վրա չի անդրադարձել»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց զինվորը։ 

Զինծառայողի խոսքով՝ իրենք հոգեպես ճնշված վիճակում են գտնվում․ «Գնում ենք օտպուսկ, հարազատները, բարեկամները բոլոր գիտեն, որ էս հոդվածով, էս չաստում ծառայում ես, քեզ վատ ես զգում, ծանր են տանում»։

Զինվորի խոսքով՝ գիշերամիզությամբ տառապող զինծառայողները ծառայում են առանձին զորամասերում, մյուս զինվորներն էլ տեղյակ են լինում խնդիրների մասին․ «Դե էն զինվորը, ով առողջ ա , լավ աչքով չի նայում սենց հիվանդությանը, սա նենց հիվանդություն ա, որ ամեն մարդ մի ձև ա ընկալում։ Մենք խնդրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջին էինք գրել, պատասխանել էր Արփի Դավոյանը, ասելով, որ հարցին կտանք բավարար լուծում, բայց  դա 3-4 ամիս առաջ, սակայն ոչ մի լուծում չի եղել։ Մի ամիս առաջ գնացել,  կամիսիա էինք անցել, բոլորի մոտ հաստատվել է, որ էս հիվանդությունը ունեն, բայց էլի եկել ենք մեր ծառայությունը շարունակում ենք»։

Shabat.am-ի խմբագրություն զանգարած այս զինծառողը տեղեկություններ ուներ, որ 2019թ․-ից սկսված վերոնշյալ խնդիր ունեցող զինծառայողները չեն զորակոչվել բանակ, տեղեկությունը փորձեցինք ճշտել Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից․ «Իհարկե զորակոչվել են, բայց ստատիստիկա հիմա չեմ կարող Ձեզ ասել»։

Մեր հարցին, տվյալ զինծառայողներին հատուկ արտոնություններ տրվում են, թե՞ ոչ․ Հովհաննիսյան ասաց․  «Իրենք առանձին պայմաններում են ծառայում»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին