Կարևոր իրադարձություններ

Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահն անազատության մեջ է. սա ամոթալի է

13 Փետրվար, 2019 10:38
Հեղինակ՝ Էդուրադ Շարմազանով
Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահն անազատության մեջ է. սա ամոթալի է

Աժ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Նախօրեին Ալիև-կրտսերը հերթական անգամ հայտարարել է,որ Արցախի խնդիրը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։
Ավելին...նա նշել է,որ ադրբեջանցիները թե բանակցային գործընթացում և թե մարտի դաշտում ունեն առավելություն։

Ալիևի հակահայկական հայտարարությունների ֆոնին' Հայաստանի իշխանությունները համերաշխության և միասնականության միջավայր ձևավորելու փոխարեն,ընդհակառակը,նոր, ակնհայտ անհեթեթ մեղադրանք են ներկայացնում Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին։

Սա անթույլատրելի և վտանգավոր գործողություն է,որը հաստատ չի սպասարկում հայության ու մասնավորապես արցախահայության շահերը։

Հ.Գ. Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահն անազատության մեջ է։

Սա ամոթալի է!!!»:

 

Լրահոս

Դիտել ավելին