Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    536,5
    544,5

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

 

32-ամյա տղամարդը հրազենային վիրավորում է ստացել. կասկածյալը դպրոցի զինղեկն է

10 Փետրվար, 2019 17:30
32-ամյա տղամարդը հրազենային վիրավորում է ստացել. կասկածյալը դպրոցի զինղեկն է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Գյումրի բժշկակական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի ստորին 3-րդի բազմաբեկոր բաց կոտրվածք, հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: 

Վիրավորը Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 40-ամյա Տարոն Քերոփյանն է: Ոստիկանները պարզել են նաև, որ վերջինս նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 19:00-ի սահմաններում իր տանը՝ Շիրակի մարզի Արևշատ գյուղի բնակիչ, 40-ամյա Արշալույս Խաչատրյանի կողմից պատահաբար ձեռքը երկփողանի որսորդական հրացանի ձգանին կպնելու և կրակելու հետևանքով: Կումայրիի ոստիկանները պարզել են, որ հրացանը գտնվում է Ա. Խաչատրյանի մորեղբոր՝ Նորաշեն գյուղում գտնվող տանը: 

Արդեն այնտեղ զննությամբ հայտնաբերել և առգրավել են «ՏՈԶ 63» տիպի 16 տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանը: 

Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Խաչատրյանը վիրավորի հորաքրոջ որդին է և աշխատում է Շիրակի մարզի Արևշատ գյուղի դպրոցում՝ որպես զինղեկ: 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին