Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ

09 Փետրվար, 2019 17:22
Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ

Փետրվարի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին