Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    532
    540

  • RUB

    7,47
    7,67

Կարևոր իրադարձություններ

Կուրսային, դիպլոմային աշխատանքներ վաճառող կազմակերպությունների գովազդը կսահմանափակվի. նոր նախագիծ

08 Փետրվար, 2019 15:45
Կուրսային, դիպլոմային աշխատանքներ վաճառող կազմակերպությունների գովազդը կսահմանափակվի. նոր նախագիծ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի պատրաստած նոր օրենսդրական նախաձեռնությամբ կուրսային, դիպլոմային աշխատանքների, ատենախոսությունների վաճառքի գովազդը կսահամանափակվի:

Նախաձեռնության մասին պատգամավորը խոսեց Աժ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի առաջին նիստում:

«Իմ նախաձեռնությունը վերաբերում է ավարտական, կուրսային, դիպլոմային աշխատանքների, ատենախոսությունների համար վճարովի ծառայությունների մատուցմանը: Դա լուրջ խնդիր է կրթության որակի ապահովման համար: «Գովազդի մասին» օրենքում և Վարչական օրենսգրքում փոփոխության կատարելով մենք սահմանափակելու ենք դրանց գովազդը»,-ներկայացրեց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ իր առաջարկած փոփոխությունը խնդիրն ամբողջապես չի կարող լուծել, քանի որ չունենք օրենսդրական լուրջ գործիքներ դրանց գործունեությունը արգելելու համար, սակայն գոնե կսահմանափակվի: Պատգամավորը նկատել է` նման գովազդները բազմաթիվ են: Իսկ խնդրի ամբողջական լուծման համար նա բուհերում հակապլագիատ գործիքի ներդրման անհրաժեշտություն է տեսնում:

Նախագիծն արդեն պատրաստ է, և պատգամավորն այն շուտով կներկայացնի:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին