Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
Սա հակահեղափոխական կառավարության ծրագիր է․
Կառավարության ծրագրի նախագծին շատ հպանցիկ կերպով ծանոթացա։ Նմանատիպ ծրագիր կարող էին Սերժ և Տիգրան Սարգսյանների կամ Հովիկ Աբրահամյանի կառավարությունները ներկայացնել։ Սա հեղափոխական կառավարության ծրագիր չէ, անգամ կարելի է ասել հակահեղափոխական կառավարության ծրագիր է։
Ինչ չկա այնտեղ։ Չկա․
- Սահմանադրության փոփոխությունների ցանկություն, որպեսզի հավասարակշռվեն իշխանության ճյուղերի լիազարությունները,
- Ընտրական Օրենքսգրի փոփոխություններ,
- Կուսակցությունների մասին նոր օրենք ընդունում,
- Ոստիկանության և ԱԱԾ-ի կարգավիճակների փոփոխություններ,
- Ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների ներդրում,
- ու էլի շատ-շատ բաներ։
P.S. Այս հարցերին ավելի մանրամասն կանդրադառնամ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ))))))))))))))))):