Կարևոր իրադարձություններ

Գյումրիում կախված են գտել մարզադպրոցի մարզչին

05 Փետրվար, 2019 19:31
Գյումրիում կախված են գտել մարզադպրոցի մարզչին

Գյումրու «Մուշ» թաղամասի բնակարաններից մեկում փրկարարները հայտնաբերել են երեսուն տարեկանին մոտ  տղամարդու դի։ Տղամարդը միջանցքում կախված է եղել՝ գազի խողովակից։

Ավելի ուշ պարզվել է, որ նույն տան բնակիչ Գ․ Մանուկյանն է։ Հայտնի դարձավ, որ երիտասարդը Գյումրու Օլիմպիական մարզադպրոցի մարզիչ էր։

Մտերիմների խոսքով, մահացածը շատ հավասարակշիռ և պարտաճանաչ անձնավորություն էր, և չեն կարող ասել, թե որն է նման քայլի պատճառը։

Մուշի ոստիկանական բաժանմունքում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Այս պահին մարզիչի ինքնասպանության համար որևէ դրդապատճառ կամ վարկած չի շրջանառվում։

 

Լրահոս

Դիտել ավելին